Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ միայն առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 175 կգ կշռող ծանրաձողը։
Արսեն Մարտիրոսյանը, որը նույն քաշային կարգն էր ներկայացնում, պոկում վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ կրկին հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը՝ 170 կգ։
Հրում վարժության ժամանակ հայ երկու ծանրորդներն էլ 0 են ստացել։