Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սուրեն Գրիգորյանը (88կգ) երկամարտի արդյունք չգրանցեց։
Պոկում վարժությունում Գրիգորյանը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ երրորդ փորձից բարձրացնելով 160 կիլոգրամանոց ծանրաձողը: Նա վարժությունում զբաղեցրեց 7-րդ տեղը։
Հրում վարժությունում Գրիգորյանը երեք անգամ ձախողեց 195 կիլոգրամը բարձրացնելու փորձը` ստանալով զրո։
Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայանցող Անդրանիկ Կարապետյանը, որը նույնպես զրո ստացավ։
Պոկում վարժությունում Եվրոպայի 2016թ. չեմպիոնը երկու անգամ չպոկեց 168 կիլոգրամը, մեկ անգամ` 173-ը։ Կարապետյանը հրում վարժությանը չմասնակցեց։


