Logo

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Երևանում

15:14 / 29.03.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կկայանա Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է Հայաստանի վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Քիչ առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին:

2023-ի Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, և սա պատճառ էր, որ մենք չստանանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարենք լուծված:

Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և անխոս առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանն ընդունել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ էր տարել՝ նվաճելով 36 մեդալ (12 ոսկե, 11 արծաթե, 13 բրոնզե):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ