Logo

Ծանրամարտի ԵԱ. Արա Աղանյանը չորրորդն է, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը

16:46 / 20.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արա Աղանյանը և Պետրոս Պետրոսյանը չկարողացան մեդալ նվաճել 102 կգ քաշային տղամարդկանց պայքարում:

Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Պետրոսյանը` 370 կգ-ով (165+205) 5-րդ:

Եվրոպայի չեմպիոնությունը պաշտպանեց բելառուս Եվգենի Տիխոնցովը (399 կգ, 181+218):

Ժամը 18:00-ից հարթակը կտրամադրվի 109 կգ քաշային տղամարդկանց, այս քաշային կարգ է վերադարձել Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Հայաստանը կներկայացնի նաև 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Ժամը 21:00-ից հարթակում կլինեն 87 կգ քաշային կանայք, Հայաստանը կներկայացնեն Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհամասի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամորյանը (76 գ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ