Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։
Տղամարդիկ
- Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00,
- Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00,
- Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00,
- Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի 18` 17:00,
- Դավիթ Հովհաննիսյան (96 կգ) – ապրիլի 19` 20:00,
- Արա Աղանյան (102 կգ) – ապրիլի 20` 15:00,
- Պետրոս Պետրոսյան (102 կգ) – ապրիլի 20` 15:00,
- Սիմոն Մարտիրոսյան (109 կգ) – ապրիլի 20` 18:00,
- Գարիկ Կարապետյան (109 կգ) – ապրիլի 20` 18:00,
- Վարազդատ Լալայան (+109 կգ) – ապրիլի 21` 17:00։
Կանայք
- Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ) – ապրիլի 14` 17:00,
- Իզաբելա Յայլյան (55 կգ) – ապրիլի 14` 17:00,
- Աննա Ամրոյան (76 կգ) – ապրիլի 18` 20:00,
- Միլենա Խաչատրյան (76 կգ) – ապրիլի 18` 20:00,
- Էմմա Պողոսյան (81 կգ) – ապրլի 19` 17:00,
- Մարգարիտա Առաքելյան (81 կգ) – ապրիլի 19` 17:00,
- Տաթև Հակոբյան (87 կգ) – ապրիլի 20` 21:00,
- Լիանա Գյուրջյան (87 կգ) – ապրիլի 20` 21:00,
- Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ) – ապրիլի 21` 14:00,
- Մերի Թումանյան (+87 կգ) – ապրիլի 21` 14:00։


