Հայաստանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:
Հայաստանը երրորդն է երկամարտի և բոլոր մեդալների հաշվարկով: Երկամարտում Հայաստանի ծանրորդները նվաճել են երկու ոսկե, 6 արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Պոկում և հրում վարժությունների մեդալներն էլ գումարելով` Հաայաստանն ունի 7 ոսկե, 13 արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Հայաստանից Եվրոպայի չեմպիոն դարձան Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալի արժանացան:


