Logo

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը նախավերջին մրցումային օրը 6 ներկայացուցիչ ունի

10:36 / 20.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին մրցումային օրը Հայաստանը 6 ներկայացուցիչ ունի:

Երևանի ժամանակով 15:00-ից հարթակ դուրս կգան 102 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանը կներկայացնեն Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը: Ժամը 18:00-ից հարթակը կտրամադրվի 109 կգ քաշային տղամարդկանց, այս քաշային կարգ է վերադարձել Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Հայաստանը կներկայացնի նաև 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Ժամը 21:00-ից հարթակում կլինեն 87 կգ քաշային կանայք, Հայաստանը կներկայացնեն Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհամասի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամորյանը (76 գ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ