Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթանում է մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող ծանրորդներից 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը հանդես եկավ B խմբում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 160 կգ ծանրածողը, սակայն 2 փորձից էլ չկարողացավ իր կամքին ենթարկել 165 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում Ղուկասյանը նախ հրեց 190 կգ, այնուհետև 10 կգ քայլ կատարեց և բարձրացրեց 200 կգ, սակայն 3-րդ մոտեցումը ձախողեց և երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը B խմբում:
Քիչ հետո կանանց 90 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Տաթև Հակոբյանը:
Լուսանկարը՝ ARMNOC-ի:

