Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը (87 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
22-ամյա ծանրորդը 246 կգ (106+140) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Նա երկրորդն էր նաև հրում վարժությունում և փոքր արծաթե մեդալի արժանացավ։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Տաթև Հակոբյանը, որը երկամարտի 232 կգ (110+122) արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։
Եվրոպայի չեմպոն դարձավ նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան` ցույց տալով երկամարտի 267 կգ (122+145) արդյունք։
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի այս առաջնությունում Գարիկ Կարապետյանը (109 կգ) նվաճել է ոսկե մեդալ, փոխչեմպիոն են դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։
Մրցումային վերջին օրն ապրիլի 21-ին Հայաստանից մրցահարթակ դուրս կգան Ջուլիետա Ավանեսյանը, Մերի Թումանյանը (երկուսն էլ` +87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։


