Logo

Ծանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 6 մոտեցումներն էլ ձախողեց

19:14 / 18.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մնացական Աբրահամյանը (89 կգ) պոկում և հրում վարժությունների բոլոր մոտեցումները ձախողեց:

Այս քաշային կարգում երկամարտի 376 կգ (171+205) արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ գերմանացի Ռաֆայել Ֆրիդրիխը: Նրան 1 կգ-ով զիջեց մոլդովացի Մարին Ռոբուն (173+202):

Մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ