Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 19-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Առաջինը պայքարի մեջ կլինեն Էմմա Պողոսյանը և Մարգարիտա Առաքելյանը, որոնք հանդես կգան 81 կգ քաշային կարգում։ A խմբի մասնակիցների մրցելույթի մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին։
20:00-ից սկսած` պայքարը կսկսեն 96 կգ քաշային կարգի տղամարդիկ. Հայաստանը կներկայացնի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին աշխարհամասի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամորյանը (76 գ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։


