Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Երևանի ժամանակով 14:00-ից պայքարի մեջ կլինեն +87 կգ քաշային կանայք. հանդես կգան Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը։
Եվրոպայի առաջնությունը կեզրափակի Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը։ +109 կգ քաշայինների A խմբի մրցելույթը կմեկնարկի ժամը 17:00-ին։
Մրցումային նախորդ օրերին Եվրոպայի չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ), պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել ու արծաթե մեդալ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։


