Logo

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.04.2017ՍՊՈՐՏ
1526 - Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Խորվաթիայում անցկացվող ծանրամարտի մեծահասակների առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց ելույթները:

Կանանց պայքարում մեր վերջին պատվիրակ 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը ելույթ ունեցավ A խմբում:

Հայ մարզուհին 105 կգ արդյունքը գրանցեց պոկում վարժությունում և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Տաթևին հաջողվեց արձանագրել 125 կգ ցուցանիշը և երկամարտի 230 կգ դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ երեկ 75 քաշայինների պայքարում Սոնա Պողոսյանը  երկամարտի 227 արդյունքով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Ծանոթացեք նաև մեր մյուս ծանրորդների մրցելույթների ժամանակցույցին:

17842206 1438563062862881 18826134 n - Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ