Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) հրապարակել է ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնության նախնական հայտացուցակները։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղ է գտել 16 ծանրորդ:
1. Գառնիկ Չոլակյան (61 կգ)
2. Գոռ Սահակյան (67 կգ)
3. Արմեն Գրիգորյան (73 կգ)
4. Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
5. Կարեն Մարգարյան (81 կգ)
6. Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
7. Սուրեն Գրիգորյան (89 կգ)
8. Հակոբ Մկրտչյան (96 կգ)
9. Դավիթ Հովհաննիսյան (96 կգ)
10. Արա Աղանյան (96 կգ)
11. Գառնիկ Կարապետյան (102 կգ)
12. Սամվել Գասպարյան (102 կգ)
13. Յաշա Մինասյան (109 կգ)
14. Պետրոս Պետրոսյան (109 կգ)
15. Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)
16. Վարազդատ Լալայան (+109 կգ)
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում տեղ է գտել 14 մարզուհի։ Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 ծանրորդ։
Արտաշես Ներսիսյան. «Հայտացուցակում ընդգրկված 14 ծանրորդներից ԵԱ-ին մասնակցելու են 10-ը»


