Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է տարին՝ հայտնելով, որ գոհ է հավաքականի արդյունքներից:
«Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է: Հայաստանն ընդհանուր 185 մեդալ է նվաճել, որոնցից 97-ը նվաճել են ծանրորդները` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին: Դրանից էլ բխում է գնահատականը, որ պետք է տանք ֆեդերացիայի աշխատանքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
«Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 7 ծանրորդ է առաջադրված, որոնցից գուցե միայն 3-ը կլինեն տասնյակում: Իսկ ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ես գոհ եմ նրանցից, քանի որ նրանք մեր ազգին ադրենալին տվեցին այս դժվարին ժամանակներում»,- ասել է Ալավերդյանը:
Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնել է, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում:
Մանրամասները` տեսանյութում