Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ին հավաք է սկսել Ծաղակաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում են Ռաֆիկ Մինասյանը (Գյումրի, 61 կգ), Գառնիկ Չոլակյանը (Վեդի, 61 կգ ), Գոռ Սահակյանը (Գյումրի, 73 կգ ), Ռաֆիկ Հարությունյանը (Գյումրի, 81 կգ), Սուրեն Գրիգորյանը (Վեդի, 89 կգ), Մնացական Աբրահամյանը (Արարատ, 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Երևան, 96 կգ), Արա Աղանյանը (Գյումրի, 102 կգ), Պետրոս Պետրոսյանը (Արարատ, 109 կգ), Գարիկ Կարապետյանը (Գյումրի, 109 կգ) և Վարազդատ Լալայանը (Գյումրի, +109 կգ):


