Ծանրամարտի տղաների Հայաստանի հավաքականն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնության թիմային պայքարում հաղթել է, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:
Երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ): Առանձին վարժություններում մեդալներ են նվաճել նաև Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը և Ալեն Զուրաբյանը:
Աղջիկների պայքարում Հայաստանի միակ մեդալն ապահովել է Նատալյա Սարգսյանը՝ 63 կգ քաշայինների պայքարում դառնալով բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Սարգսյանը բարձրացրել է 77 և 81 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 97 կգ կշռող ծանրաձողը: ԵԱ-ի բրոնզե մեդալին նա արժանացել է երկամարտի 178 կգ արդյունքով:


