Logo

«Ծափահարությունների արժանի հերթական հանդիպումը». «Ինտերի» գրառումը՝ նվիրված Մխիթարյանին

01:06 / 12.02.2024Ֆուտբոլ
null

«Ռոմայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթանակից հետո Միլանի «Ինտերի» սոցցանցերի էջերում Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին նվիրված հրապարակում է արվել:

«Հե՜յ, Մխի՛, դու ճիշտ ես. ծափահարությունների արժանի հերթական հանդիպումը»,- Մխիթարյանի լուսանկարին կից գրել է ակումբի ֆեյսբուքյան էջը:

35-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր իր նախկին ակումբի դեմ ամբողջ հանդիպմանը, իսկ 56-րդ րոպեին նրա փոխանցումից հետո հյուրերի իսպանացի պաշտպան Անխելինյոն գրավել էր սեփական դարպասը:

Հայ կիսապաշտպանն Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում 23 խաղում խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ