Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հուսով է, որ 2025թ. կդառնա UFC-ի չեմպիոն, հայտնում է Sport24-ը.
«Աստված տա՝ այս տարի դառնամ UFC-ի չեմպիոն։ Եթե ամռանը մենամարտ անցկացնեմ, տարեվերջին կպայքարեմ գոտու համար, բայց չեմ կարող գուշակություններ անել. միայն պայքարում եմ` նպատակիս հասնելու համար։ Այժմ մարզավիճակ եմ հավաքում։
Մոտ մեկ ամիս առաջ 90 կիլոգրամ էի կշռում։ Մեջքիս վնասվածքի պատճառով չէի կարողանում մարզվել։ Ֆիզիկական վարժություններ եմ արել, բայց կարդիո թույլատրված չէր, ու չէի կարողանում վազել, այդ պատճառով էլ գիրացել էի։ Նախորդ ամիս սկսեցի քաշ գցել ու երկու օր առաջ 79 կիլոգրամ էի»,- ասել է Ծառուկյանը։
28-ամյա մարտիկը Դուբայում ընթացող Karate Combat 54 մրցաշարում մայիսի 2-ին գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:
Ծառուկյանը UFC-ում վերջին մենամարտն անցկացրել է 2024թ. ապրիլի 13-ին՝ հաղթելով բրազիլացի Չառլզ Օլիվեյրային։
YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ