Logo

Ծառուկյան. «Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման»

20:09 / 04.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Կամիլ Գաջիևի յութուբյան ալիքին տված հարցազրույցում խոսել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին:

«Կարծում եմ՝ մոտ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին:

Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր նետել ինձ և Փեդիին։ Իհարկե, Փիմբլեթը նրա համար շատ ավելի հեշտ մրցակից է։ Փեդիին հաղթելը և դյուրին ճանապարհով գումար վաստակելը նրա համար ավելի լավ է։ Եթե նրանք ինձ և Փեդիի միջև ընտրություն առաջարկեն, նա անպայման կընտրի Փիմբլեթին։ Գուցե ես էլ նույնն անեի, եթե նման հնարավորություն ունենայի»,- ասել է 28-ամյա Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը թեթև քաշային կարգի երկրորդ համարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ