UFC-ն հրապարակել է Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք մրցաշարի պաշտոնական պաստառը, որը զարդարում են Արման Ծառուկյանն ու Դեն Հուկերը:
Հայ և նորզելանդացի մարտիկների մենամարտը կլինի նոյեմբերի 22-ին կայանալիք մրցաշարի գլխավոր իրադարձությունը: Թեթև քաշային կարգի այս մենամարտի հաղթողը հետագայում հնարավորություն կստանա պայքարելու գոտու համար:
29-ամյա Ծառուկյանն օկտագոնում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն: Հուկերը մինչև այժմ տարել է 24 հաղթանակ և պարտվել 12 դիմակայությունում: Հայ մարտիկը թեթև քաշային կարգի երկրորդ համարն է, Հուկերը` 6-րդ:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


