UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն:
- Հիասթափվա՞ծ եք, որ Մախաչևը հեռացավ թեթև քաշային կարգից։
- Ո՛չ, որովհետև Իսլամն արժանի է UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն լինելուն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի երկրորդ գոտին։ Ես կդառնամ թեթև քաշային կարգի չեմպիոն, և մենք կմենամարտենք։ Սա ինձ համար լավագույն սցենարն է:
Հիշեցնենք, որ Մախաչևը հրաժարվել էր թեթև քաշային կարգի գոտուց, որպեսզի առաջիկայում հնարավորություն ստանա մենամարտելու կիսամիջին քաշային կարգի չեմպիոնության համար: Օրեր առաջ թեթև քաշային կարգի գոտուն տիրացել էր վրացի Իլյա Տոպուրիան, որը նոկաուտով հաղթել էր բրազիլացի Չառլզ Օլիվեյրային: