Logo

Ծառուկյանն ու Օլիվեյրան կշռվել են, Դանա Ուայթը միջամտել է հայացքների մենամարտին

15:14 / 13.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանն ու բրազիլացի Չարլզ Օլիվեյրան կշռվել են Լաս Վեգասում կայանալիք մենամարտից առաջ։

Երկու մարտիկների քաշն էլ եղել է 70,76 կգ։ Կայացել է նաև հայացքների մենամարտը, որին միջամտել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը՝ թույլ չտալով, որ կրքերը թեժանան։

Արման Ծառուկյանը մենամարտի համար կստանա 164 հազար դոլար, իսկ Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար։

Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կկայանա ապրիլի 13-ի գիշերը Լաս Վեգասում անցկացվելիք UFC 300 մրցաշարում ու կցուցադրվի Fast TV հավելվածով: Սպասվում է, որ հաղթողը հնարավորություն կստանա տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

27-ամյա հայ մարտիկն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն: 34-ամյա Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է և ունի 9 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ