Logo

Ծառուկյանը 1 բառով է նկարագրել Չիմաևի հաղթանակը, Խաչանովը ևս ներկա է եղել մենամարտին

11:45 / 17.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը միջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Խամզաթ Չիմաևի և նրա թիմի հետ լուսանկարներ է հրապարակել` գրելով. «Լավագույնը»:

Ծառուկյանը չեչեն մարտիկին օգնել էր պատրաստվել տիտղոսային մենամարտին:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ևս Չիկագոյում ներկա է եղել Չիմաևի չեմպիոնական մենամարտին: Աշխարհի 12-րդ ռակետը 31-ամյա մարտիկի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Չեմպիոնի հետ»:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն ներկայացնող մարտիկը UFC 319-ի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս դյու Պլեսիին, որից էլ «խլել» էր չեմպիոնական գոտին:

Չիմաևն անպարտելի է օկտագոնում, ունի 15 հաղթանակ: Դյու Պլեսին գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ