Հայ մարտիկ Արման Ծառուկյանը Դեն Հուկերին հաղթելու համար UFC-ից ստացել է 50 հազար դոլար բոնուս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մենամարտի հաղթողը կստանա 300 հազար դոլար մրցանակային գումար, իսկ պարտվողը՝ 100 հազար դոլար:
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի առաջին համարը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտի 2-րդ ռաունդի վերջնամասում խեղդող հնարքով հաղթել էր Հուկերին:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


