UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:
«Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Ինչպես լսել եմ, Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, որն ինձ մարտահրավեր կնետի և արժանի կլինի:
Առայժմ սա է ծրագիրը՝ մենամարտել մեկի դեմ առաջիկայում, իսկ տարվա սկզբին օկտագոնում հանդիպել Տոպուրիային»,- ասել է 28-ամյա Ծառուկյանը:


