UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը միմյանց միջև կայացած առաջին մենամարտից հետո։
«Իսլամն աջակցեց ինձ և ասաց. «Դու դեռ երիտասարդ ես և ամեն ինչ առջևում է, ուստի մի հիասթափվիր»։ Ես նրան պատասխանեցի. «Այնքան էլ երիտասարդ չեմ»։ Այնուհետև ընկա գետնին և փակեցի աչքերս։ Այո՛, ինձ երբեք դուր չի եկել պարտվելը որքան էլ երիտասարդ լինեի»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ն։
Արման Ծառուկյանը 2019 թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել է Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով։
28-ամյա Ծառուկյանը թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարն է և հունվարի 18-ին Լոս Անջելեսում ռևանշ մենամարտ է անցկացնելու դաղստանցի Մախաչևի դեմ։