Logo

Ծառուկյանը երկրպագուի է հարվածել Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ

11:20 / 14.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ օկտագոն դուրս գալիս հարվածել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն սադրել է հայ մարտիկին, որը որոշել է պատժել նրան (տեսանյութ

Մենամարտից հետո Արման Ծառուկյանն անդրադարձել է միջադեպին․ «Ես շուտ եմ բռնկվում։ Իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Ես տաքարյուն տղա եմ Կովկասյան լեռներից։ Ինձ հունից հանելը շատ հեշտ է։ Դրա պատճառով մարզիչս միշտ ասում է, որ պետք է հանգստանամ։ Օկտագոն դուրս գալիս ես բոլորին տեսնում եմ, հիշում եմ դեմքերը։ Հուսով եմ՝ այդ տղան փողոցում չի հանդիպի ինձ»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։

3 ռաունդ տևողությամբ մենամարտում 27-ամյա Ծառուկյանը հաղթել էր մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Հայաստանի ներկայացուցիչն օկտագոն էր դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

Հիշեցնենք, որ 2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն 34-ամյա Օլիվեյրան անցկացրած 44 մենամարտերից 34-ում հաղթել է և կրեց 10-րդ պարտությունը:

Արման Ծառուկյանը մենամարտի համար կստանա 164 հազար դոլար, իսկ Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ