Logo

Ծառուկյանը հայացքների բախմանը գլխով թեթև հարված է հասցրել Հուկերին

22:26 / 21.11.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի մենամարտից առաջ Արման Ծառուկյանն ու Դեն Հուկերը հայացքներով բախվել են:

29-ամյա հայ մարտիկը գլխով թեթև հարված է հասցրել Հուկերին: 35-ամյա նորզելանդացին փորձել է պատասխանել, սակայն երկու մարտիկների թիմակիցները բաժանել են նրանց:

Թեթև քաշային կարգի երկրորդ և 6-րդ համարների մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Դոհայում կայանալիք UFC-ի մրցաշարում, որի հիմնական քարտի դիմակայությունները Երևանի ժամանակով 22:00-ից կցուցադրվեն Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ