Logo

Ծառուկյանը կանխատեսել է, թե երբ կարիերան կավարտի Մախաչևը

22:22 / 03.10.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը կարծում է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի հավակնորդ Իսլամ Մախաչևը շուտով կավարտի մարզական կարիերան, հաղորդում է Metaratings-ը:

«Ինչքան ես գիտեմ, Իսլամը չի ծրագրում իջնել թեթև քաշային կարգ: Նա կմենամարտի 77 կգ քաշային կարգում: Կարծում եմ՝ Իսլամը դեռ երկու մենամարտ ունի: Նա արդեն ամեն ինչ ապացուցել է, ամեն ինչ արել է 70 կգ քաշային կարգում, չորս անգամ պաշտպանել է իր տիտղոսը: Նա կնվաճի 77 կգ քաշային գոտին, կպաշտպանի այն մեկ կամ երկու անգամ, և կարծում եմ՝ դա կլինի նրա կարիերայի ավարտը»,- ասել է հայ մարտիկը:

Նոյեմբերի 16-ին Նյու Յորքում (ԱՄՆ) դաղստանցին UFC 322-ում կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մախաչևը հաղթելու դեպքում կդառնա այդ քաշային կարգի նոր չեմպիոնը:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ