UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է` ում հետ կուզի մենամարտել, եթե չստացվի հանդիպել Իլյա Տոպուրիային, գրում է Low Kick MMA-ը։
«Այլ մարտիկների հետ մենամարտելու առաջարկներ չեմ ընդունի, եթե չտրամադրեն Տոպուրիային։ Եթե դա Քոնոր Մաքգրեգորը չլինի, ոչ մեկի հետ չեմ մենամարտի։ Նա ինձ հետ երբեք չի մենամարտի։ UFC-ն նույնպես նման մենամարտ չի կազմակերպի»,- ասել է հայ մարտիկը։
Վրացի Տոպուրիան, որը թեթև քաշային կարգի չեմպիոնն է, խուսափում է Ծառուկյանի հետ մենամարտելուց։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


