UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը ներկա է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Քլիփերս» - «Մայամի Հիթ» (109-98) հանդիպմանը, սոցցանցերում հայտնել է հայ մարտիկը։
«Քլիփերսը» հանդիպումից հետո 28-ամյա Ծառուկյանին UFC-311 մրցաշարին ընդառաջ անվանական մարզաշապիկ է նվիրել։
«Շնորհակալ եմ «Քլիփերսին» հրավերի և հրաշալի մարզաշապիկի համար։ Հաջողություն եմ մաղթում թիմին այս տարի»,- գրել է Ծառուկյանը սոցցանցերում և լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC-311 մրցաշարում չեմպիոնական մենամարտ է անցկացնելու Իսլամ Մախաչևի դեմ։
UFC-311 մրցաշարը դիտե՛ք միայն Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում։


