Logo

Ծառուկյանը Սպերցյանից անվանական մարզաշապիկ է ստացել

23:58 / 24.09.2025Ֆուտբոլ
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանից անվանական մրազաշապիկ է ստացել, հայտնում է Ռուսաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։

«Հզոր համալրում «Ռոստովի» դեմ խաղից առաջ։ Բանակցություններին մասնակցել է անձամբ Էդուարդ Սպերցյանը»,- գրել է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը` հրապարակելով Սպերցյանի ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը։

«Կրասնոդարը» սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում հյուրընկալվելիս կհանդիպի «Ռոստովին», մեկնարկը` ժամը 20:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ