UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանն X-ի հարթակում հերթական գրառումն է կատարել` ծաղրելով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային:
«Ո՞վ վերջապես կբացատրի, որ Իլյան իմանա` ինքը Մաքգրեգորը չէ, և որ բոլոր չեմպիոնները վատ համբավ ունեն նրա պատճառով: Չեմպիոնները պետք է մենամարտեն համար 1 հավակնորդի դեմ: Այդ տղան կարծում է, թե ինքը քաշային կարգի անվիճելի ուժեղագույնն է։ Ինչպե՞ս են իսպաներեն ասում «փիսիկ»»,- գրել է 28-ամյա հայ մարտիկը:
Who wants to let ilia know he's not Mcgregor, and that he's making all the champs look bad - champs fight the #1 contender.... but this is the same guy who thinks he's the "bmf" how do you say "pussy" in Spanish?
— Arman Tsarukyan UFC (@ArmanUfc) August 1, 2025
Ավելի վաղ ամերիկացի մարտիկ և հայտնի բլոգեր Չեյլ Սոնենը իր յութուբյան ալիքում հայտարարել էր, որ Տոպուրիան և Ծառուկյանը դեկտեմբերին մենամարտ կանցկացնեն Լաս Վեգասում:


