Logo

Ծեծկռտուք՝ 5-ը 5-ի դեմ. խելահեղ հաշիվ և իրադարձություններ NHL-ի եզրափակիչում

10:55 / 10.06.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչի «Էդմոնտոն» – «Ֆլորիդա» դիմակայությունում կայացել է երրորդ խաղը: Տնային մրցավեճում «Ֆլորիդա Փանթերսը» հաղթել է 6-1 հաշվով և ընդհանուր դիմակայությունը հաղթում է 2-1 հաշվով:

Հանդիպման երրորդ խաղափուլում ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ թիմերի բոլոր հոկեյիստներն առանձին զույգերով կռվել են միմյանց դեմ:

Այդ միջադեպի և ընդհանուր խաղի արդյունքում «Էդմոնտոնի» հոկեյիստները սառցադաշտից հեռացվել են 85 րոպեով, իսկ «Ֆլորիդայինը»՝ 55:

Դիմակայության չորրորդ խաղը կկայանա հունիսի 13-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ