Իսպանական Marca-ն հաշվարկել է, թե որքան գումար են ծախսում Լա լիգայի և ԱՊԼ-ի նորեկ ակումբներն ընթացիկ տրանսֆերային պատուհանին:
Անգլիական ու իսպանական այդ թիմերի ծախսերի տարբերությունն ահռելի է: Լա լիգա 2-ից (Սեգունդա) եկած «Լևանտեն», «Էլչեն» ու «Օվիեդոն» միասին ծախսել են 10 միլիոն եվրո, մինչդեռ Չեմպիոնշիփից ԱՊԼ բարձրացած «Սանդեռլենդի», «Լիդսի» ու «Բարնլիի» ծախսերը գերազանցում են 300 միլիոնը:
Լա լիգայի նորեկների տրանսֆերային ձեռքբերումները
- «Օվիեդո»՝ 4 մլն - Լուկա Իլիչ, Բրանդոն Դոմինգես, Էլյաս Չաիրա
- «Լևանտե»՝ 2.5 - Ալվարո Ռոդրիգես, Մարտիմ Մետո, Խերման Վալերա
- «Էլչե»՝ 3.6 - Մատուրո, Մորենո, Կոյալիպու
ԱՊԼ-ի նորեկների տրանսֆերային ձեռքբերումները
- «Սանդեռլենդ»՝ 141 մլն - Ջակա, Դիառա, Ադինգրա, Լե Ֆե, Տալբի, Սադիկի, Ռոֆս
- «Բարնլի»՝ 74 - Չաունա, Համփրեյս, Էդվարդս, Անտոնի, Հարթման, Ֆլամինգ, Լարսեն, Վայս
- «Լիդս»՝ 85 - Ստախ, Լոնգստաֆ, Բիյոլ, Գուդմունդսոն, Պերի, Բոռնաու


