Հույն թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը բացատրել է, թե ինչու «Ուիմբլդոնից» հետո դեռ ոչ մի մրցաշարի չի մասնակցել։
«Երբեմն ես դրա կարիքն ունեմ: Վերադառնալ ընտանիք, ընկերների մոտ: Կապված եմ այն վայրի հետ, որտեղ ես մեծացել եմ: Ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել:
Թենիսը լիակատար նվիրում է պահանջում։ Մեզ մոտ անընդհատ մարզումներ են անցկացվում, ժամանակ չկա սպորտի մասին չմտածելու, երբեմն էլ ինձ անհրաժեշտ է լինում անջատվել։ Այս ամենը մեծ սթրես է: Մրցակցությունը երբեմն խելահեղ է լինում։ Պետք էր նորից ինքս ինձ մարդ զգայի»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է «CGTN Sports Scene»-ն:
Հիշեցնենք, որ Ստեֆանոս Ցիցիպասն «Ուիմբլդոնի» երրորդ շրջանում պարտվել էր իր հայրենակից, Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրյոսին, որը հասել էր մինչև եզրափակիչ և պարտվել սերբ Նովակ Ջոկովիչին:
Ցիցիպասը կորտ կվերադառնա օգոստոսի 11-ին՝ Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչում մրցելով բրիտանացի Ջեկ Դրեյպերի հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 03:50-ին:


