Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում աշխարհի 6-րդ ռակետը երկու սեթում հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին (10-րդ ռակետ)՝ 7-6, 6-3:
Կիսաեզրափակիչում Ցիցիպասը կմրցի ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ, որն ավելի վաղ 6-1, 6-2 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Ադրիան Մանարինոյին: Ցիցիպասի համար կլինի մրցաշրջանի 9-րդ կիսաեզրափակիչը, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 14:00-ին:
Բացի այդ, Ցիցիպասը 52-րդ հաղթանակը տարավ 2022 թվականին և հավասարվեց մրցաշրջանի առաջատար, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Աստանայում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու սերբ Նովակ Ջոկովիչը (մեկնարկը՝ ժամը 16:00-ին): Այս մրցախաղի հաղթողը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի և ռուս Դանիիլ Մեդվեդևի դիմակայության (17:20) ուժեղագույնի հետ:


