29-ամյա Լիզա Մորյակը և 40-ամյա Սարիկ Անդրեասյանը երկրորդ դուստրն են ունեցել։ Փոքրիկին անվանել են Շարլիզ։
Դերասանուհին լուսանկար է հրապարակել ծննդատնից, որում նա կեցվածք է ընդունել ամուսնու՝ Սարիկ Անդրեասյանի և նորածին երեխայի հետ։
«Նրա անունը Շարլիզ է, և նա մեր դուստրն է։ 2025 թվականի մայիսի 10-ին, ժամը 7:42-ին, նա արագ և հանգիստ ծնվեց։ Հիվանդանոց հասնելուց մինչև երեխայի ծնվելն անցավ ընդամենը մեկուկես ժամ։ Նուրբ փոքրիկ հրաշքը՝ պայծառ աչքերով և երկար մատներով, մեզ ավելի երջանիկ դարձրեց», - գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2022 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի փետրվարին Լիզան դուստր է ունեցել՝ Էլիզաբեթին։
Առաջին ամուսնությունից ռեժիսորն ունի նաև որդիներ՝ Մարկը և Մարտինը։