Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերն իր յութուբյան ալիքում հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
«Միշտ հպարտացել եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը։ Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել։ Այս պահից ես երկրպագու եմ տրիբունայում»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը։
Մյուլերը Գերմանիայի հավաքականում նորամուտը նշել է 2010 թ. մարտի 3-ին։ Նա Բունդեսթիմի կազմում անցկացրած 131 խաղում խփել է 45 գոլ, կատարել 41 ասիստ, 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Ֆուտբոլիստի` հավաքականի կազմում վերջին մրցաշարը եղավ տնային Եվրոպայի առաջնությունը, որտեղ անցկացրեց 2 հանդիպում` մեկ անգամ օգնելով աչքի ընկնել թիմակիցներին։


