Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո.
«Ապագայում շարունակելու եմ յութուբում փոդկաստ վարել եղբորս` Ֆելիքսի, հետ։ Ես նաև աշխատելու եմ «Ռեալի» ակադեմիայում։ Բացի այդ, սեպտեմբերին մեկնարկելու է նաև Icon League-ն (Ֆուտզալի նոր ձևաչափ - խմբ), որտեղ նույնպես ներգրավված եմ լինելու։ Բայց, պարզ է, որ չեմ պատրաստվում մասնակցություն ունենալ բոլոր հնարավոր նախագծերում այնպես, ինչպես ֆուտբոլային կարիերայի ընթացքում էր»,- մեջբերում է As-ը։
Հիշեցնենք` 34-ամյա Կրոսը վերջերս հայտարարեց, որ Եվրո-2024-ից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան։ Նա ակումբային կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց հունիսի 1-ին` «Ռեալի» կազմում մասնակցելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։