Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ակումբի հետ բանակցում է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ, միաժամանակ շեշտել, որ ամեն դեպքում այս պահին կենտրոնացած է այլ հարցերում:
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Բանակցություններ ընթանում են, սակայն կարծում եմ՝ այժմ ավելի կարևոր է կենտրոնանալ թիմի ու մրցունակ լինելու վրա: Գիտեք՝ ես շատ ուրախ եմ այստեղ: Ինձ դուր է գալիս այստեղ լինելը»,- «Չելսիի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է գերմանացի մասնագետը:
48-ամյա Թոմաս Տուխելը «Չելսիի» ղեկն ստանձնել է 2021 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբն 94 խաղ է անցկացրել, որոնցից 60-ում հաղթել է, 15-ում՝ պարտվել, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Թոմաս Տուխելը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիան» ու ՊՍԺ-ն:
Տուխելը հաստատել է՝ թիմի առանցքային խաղացողը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով


