Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելու շանսերը:
«Չեմ կարծում, որ մենք Լևանդովսկիի հետ պայմանագիր կնքելու շանս ունենք: Խոսում ենք մոլորակի լավագույն հարձակվողներից մեկի մասին։
Սակայն այժմ մենք այլ առաջնահերթություններ ունենք։ Պետք է ձեռք բերենք առնվազն երկու կենտրոնական պաշտպանի»,- Տուխելի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին հուլիսի 13-ին վերսկսել է մարզումները «Բավարիայում»: Լեհ հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:


