Logo

Տուխել. «Տրանսֆերային պատուհանի փակվելը մեզ կօգնի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:40 / 31.08.2022• ՍՊՈՐՏ
Թոմաս Տուխել-թիմ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից (1-2) հետո խոսել է թիմում ստեղծված իրավիճակի մասին։

«Մենք բավականաչափ համեստ ենք՝ հասկանալու համար, որ կարող ենք ֆուտբոլային խաղեր պարտվել, անգամ եթե ատում ենք դա։ Բայց ես չեմ ցանկանում արդարանալ։

Տրանսֆերային պատուհանի փակվելը մեզ կօգնի։ Հստակ կհասկանանք, թե թիմում ով, ինչ դեր ունի և ինչ պարտականություններ պիտի ստանձնի»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Չելսին» շարունակում է Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու փորձեր իրականացնել։ Հավանական գործարքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ