Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, որ ակումբում «9» համարի խաղաշապիկը համարում են անիծված:
««9» համարն անիծված է: Այնպես չէ, որ մենք «9» համարն ազատ ենք թողել նորեկներից մեկի համար: Ֆուտբոլիստներից շատերը փոխում են խաղահամարը, սակայն ոչ ոք չի ցանկանում վերցնել այն: «Չելսիում» շատ աստղային խաղացողներ չեն կարողացել լավագույնս ելույթ ունենալ «9» համարով: Ես նույնպես սնահավատ եմ ու լավ եմ հասկանում ֆուտբոլիստներիս»,- Տուխելի խոսքը փոխանցում է The Guardian-ը:
«Չելսիում» «9» համարով «ձախողվել» են կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, իսպանացիներ Ֆեռնանդո Տորեսն ու Ալվարո Մորատան, արգենտինացի Գոնսալո Իգուաինը: Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Միլանի «Ինտեր» տեղափոխված Ռոմելու Լուկակուն նույնպես, «Թոշակառուների» կազմում խաղալով այդ համարով, չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները:


