Logo

Tuttomercatoweb. Պյանիչը կդառնա գործակալ

00:41 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որն ամռանը Մոսկվայի ԲԿՄԱ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, կդառնա ֆուտբոլային գործակալ, հաղորդում է Tuttomercatoweb-ը:

35-ամյա Պյանիչը 6 ամիս է` բնակվում է Դուբայում, այնտեղ անցել է գործակալ դառնալու դասընթացներ: Բոսնիացին մտադիր է ստանալ գործակալի լիցենզիա:

Պյանիչը նախկինում խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում», «Ռոմայում», ֆրանսիական «Լիոնում» և այլ ակումբներում։ Ակումբային մակարդակում նա անցկացրել է 666 խաղ, խփել 77 գոլ և կատարել 132 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ