«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի առանձնատուն կողոպտիչներ են մտել «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի տնային հանդիպման ժամանակ, հաղորդում է Tuttosport-ը:
26-ամյա ֆուտբոլիստի` Կաստելի Կալեպիոյում գտնվող տնից կողոպտիչները տարել են երկու Rolex ժամացույց և դիզայներական պայուսակներ:
Ի դեպ, Միլանում կայացած խաղում Բաստոնին մնացել էր պահեստայինների նստարանին: Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթել էր 2-1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


