Logo

Տոկիո. Ալկարասը կամային հաղթանակով եզրափակիչում է

17:57 / 29.09.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Տոկիոյի ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում 3-6, 6-3, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել Կասպեր Ռուդի (Նորվեգիա, 12-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 10 րոպե։

Ալկարասը մրցաշարի տիտղոսը կվիճարկի Թեյլոր Ֆրիցի (5-րդ ռակետ) հետ։ Ամերիկացի թենիսիստը կիսաեզրափակիչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ջեյսոն Բրուքսբիին (ԱՄՆ, 86-րդ ռակետ)։

Վճռորոշ մրցախաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, մեկնարկը` ժամը 13:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ