Տոկիոյի WTA-500 կարգի մրցաշարի մենախաղի եզրափակիչում կմրցեն Բելինդա Բենչիչը (Շվեյցարիա, 13-րդ ռակետ) և Լինդա Նոսկովան (Չեխիա, 17-րդ ռակետ)։
Նոսկովան կիսաեզրափակիչում պետք է մրցեր Ելենա Ռիբակինայի (7-րդ ռակետ) դեմ, սակայն Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին վնասվածք է ստացել, ու մրցախաղը չի կայացել։
Բենչիչն էլ համառ պայքարում 7-6 (7-5), 3-6, 6-2 հաշվով հաղթել է Սոֆիա Քենինին (ԱՄՆ, 25-րդ ռակետ)։ Կողմերը մրցել են 2 ժամ 15 րոպե։
Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 26-ին, մեկնարկը` ժամը 10:00-ին։


