Logo

Տոմաշ Ռոսիցկին հոսպիտալացված է եղել

13:47 / 26.05.2025Ֆուտբոլ
null

Չեխ լեգենդար ֆուտբոլիստ Տոմաշ Ռոսիցկին մայիսի 20-ին հոսպիտալացվել է, հայտնում է Պրահայի «Սպարտայի» պաշտոնական կայքը։

Ակումբի մարզական տնօրենը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով եղել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախկին կիսապաշտպանին վիրահատելու կարիք չի եղել։

Նախքան վերոնշյալ հայտարարությունը կատարվածի մասին իմացել են միայն չեխական ակումբի պաշտոնյաներն ու Ռոսիցկիի հարազատները։ Հաշվի առնելով պահի լրջությունը` «Սպարտան» տեղի ունեցածը բարձրաձայնել է ֆուտբոլիստի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

«Սլավիան» ու Ռոսիցկին մանրամասներ չեն հայտնի հետագա զարգացումներից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ